Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Խոսի՛ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի՛ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ»

«Խոսի՛ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի՛ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ»
22.11.2013 | 12:22

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» նախաձեռնության կողմից հայտարարված ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվա շրջանակներում նոյեմբերի 22-29-ը ՀՀ մարզերում և Երևան քաղաքում կիրականացնի «Խոսի′ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի′ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ» ծրագիրը:

Երևանում ծրագիրն անցկացվում է ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ համատեղ: Երևանի հինգ բուհերում ուսանողներին կտրամադրվեն ՄԻԱՎ-ի վերաբերյալ տեղեկատվական նյութեր, կկազմակերպվեն հանդիպում-քննարկումներ, որոնց ընթացքում երիտասարդները մեկ անգամ ևս կիրազեկվեն ՄԻԱՎ-ի վերաբեյալ, կդիտեն ֆիլմ` վերջինիս մասին, կծավալվեն քննարկումներ, երիտասարդները կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները, կներկայացվի և կկարևորվի ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի վաղ իմացությունը` առողջ և լիարժեք կյանքով ապրելու համար, որից հետո ցանկացողները կստանան խորհրդատվություն և կհետազոտվեն ՄԻԱՎ-ի վերաբերյալ:

ՀՀ մարզերում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մարզային կենտրոնների կողմից ևս կկազմակերպվեն սեմինար-քննարկումներ, ՄԻԱՎ-ի վերաբերյալ ֆիլմի դիտումներ, մեծ թվով երիտասարդների կտրամադրվեն տեղեկատվական նյութեր:

Ծրագրի շնորհիվ կմեծանա իրենց ՄԻԱՎ կարգավիճակի մասին տեղեկացված, առավել իրազեկված, ուստի և առավել պաշտպանված ու առողջ երիտասարդների թիվը, ովքեր կկարևորեն ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի վաղ իմացությունը, կհասկանան, թե հատկապես, որ դեպքերում է անհրաժեշտ հետազոտվել, կիմանան, թե ինչպես հնարավորինս նվազեցնեն վարակման վտանգը:

Տեղեկացնենք, որ այսօր Եվրոպայում ՄԻԱՎ-ով ապրող 2,3 մլն մարդկանցից երեքից մեկը չգիտի ՄԻԱՎ-ի նկատմամբ իր կարգավիճակի մասին: Հիվանդությունն ունի երկարատև՝ միջինը 8-10 տարի շարունակվող թաքնված անախտանշանային շրջան, որի ընթացքում վարակված մարդը կարող է առողջական վիճակից որևէ գանգատ չունենալ և ունենալ միանգամայն առողջ տեսք: ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց շուրջ կեսի մոտ ախտորոշումը հաստատվում է հիվանդության ուշ փուլերում՝ դառնալով բուժումն ուշ սկսելու պատճառ, ինչն էլ իր հերթին անդրադառնում է բուժման արդյունավետության վրա: Նման իրավիճակը պայմանավորված է հիմնականում նրանով, որ մարդիկ չեն հետազոտվում ՄԻԱՎ-ի վերաբերյալ մինչև հիվանդության ախտանշանների ի հայտ գալը:

Դիտվել է՝ 1706

Մեկնաբանություններ